Ռոբերտ Քոչարյանի աջակիցները խոչընդոտում են քաղաքացիների մուտքը դեպի դատարան: Այդ քաղաքացիների շարքում են նաև Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ու նրա փաստաբան քույրը՝ Սեդա Սաֆարյանը, որը նաև տուժողի ներկայացուցիչ է:
Տեղելացնենք, որ արդեն մի քանի միջադեպ եղել է նրա աջակիցների ու այն քաղաքացիների միջեւ, որոնք քննադատում են Քոչարյանին, ցանկանում մասնակցել նրա դատավարությանը: