տուն Լուրեր Քոչարյանը՝ «սև ցուցակի», Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին (տեսանյութ)

Քոչարյանը՝ «սև ցուցակի», Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին (տեսանյութ)

63
0

Չկա հարց, որ գերատեսչությունը չպատասխանի: Այլ բան, որ շատ հնարավոր է` կան դեպքեր, երբ եղել են պատասխանները աղավաղված, դրա համար բանավորից անցել են գրավոր պատասխանների. այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով արտաքին գործերի նախարարության` լրատվամիջոցների հետ աշխատանքին: Ինչ վերաբերում է մամուլի խոսնակների կողմից լրագրողների «սև ցուցակ» կազմելուն, որի նախաձեռնողը արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն է, Քոչարյանն ասաց, թե  առաջին անգամ է այդ մասին լսում:

Պատասխանելով Araratnews.am-ի հարցին, թե ե՛րբ կկայանա Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումը , Քոչարյանն ասաց, որ համանախագահների կողմից առաջարկ է եղել, և արտգործնախարարներն աշխատում են այդ ուղղությամբ, դեռ վերջնական որևէ պայմանավորվածություն, որոշում չկա:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: