ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցին, նշեց թե այցի ժամանակ չի կարող չքննարկվել ղարաբաղյան թեման: Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին` նա նշեց. «Տարբեր լրատվամիջոցներ, տարբեր հրապարակումներ են անում, որոնք իրականությունից հեռու են: Ռուսական լրատվամիջոցների մի մասը տպագրում են պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»:
Լրագրողների հետ զրույցում խոսելով ԼՂՀ հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշմանը, նա նշեց. «Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, և ներկա իրավիճակում անհնար է հաշվի չառնել Ադրբեջանի կեցվածքը, այն ագրեսիան, որ նա կատարեց` խախտելով պայմանավորվածությունները: Պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, պետք է հաստատվի զինադադար»: