տուն Լուրեր «Քո կարծիքն իմ համար կարևոր չէ». Վարչապետըˋ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարին

«Քո կարծիքն իմ համար կարևոր չէ». Վարչապետըˋ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարին

168
0

9556FF91-104D-486B-BEB5-03114D33ABC6_mw1024_s_n

Այսօր ՀՀ Կառավարության նիստին ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց նախագիծ, որ 40 տոննայից ավել և չմասնատվող բեռի տեղափոխման դեպքում պետք է վճարել 10 հազար դրամ տուրք:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ հենց 10 հազար դրամ, այլ ոչ թե 5 հազար:

Պարոն Առաքելյանն ասաց.

«Չեմ կարծում, որ դա լրացուցիչ բեռ կլինի»:

«Քո կարծիքը ինձ համար կարևոր չէ»,-պատասխանեց վարչապետը:

Առաքելյանն ասաց, որ դա տուրքի ամենաէժան չափն էˋ համեմատած այլ երկների հետ:

«Այս դեպքերը եզակի են լինելու պարոն վարչապետ:  Եվ այդ գումարը բյուջե է գնալու: Ռուսաստանի փոձն է վերցվել այս անգամ: Քննարկումներ են գնացել նաև Մաքսային միության  հանձնաժողովի հետ: Մեր տուրքը ամենաէժանն է»,-հիմնավորեց Առաքելյանը:

Վարչապետն ասաց, որ խորհրդակցություն կանցկացնեն այս հարցի շուրջ: