Վերջին մեկ ամսում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեմ բողոքում են բուհի դասախոսները: Ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ բողոքողներից մեկին:
Դասախոս Գագիկ Շահնազարյանը, ռեկտորի խոսքով, սուտ փաստեր է ներկայացնում, թե իբր Ռուբեն Հայրապետյանն իր կենսագրության որոշ փաստեր կեղծել է: «Ես գիտեմ, թե մեր գործընկերն ինչու է այդպես արել։ Ուսանողը բողոքել է, որ դասախոսն քննությանը ուսանողների մոտ խաչապուրի է ուտում»,- մանրամասնեց պարոն Հայրապետյանը:
Ուսանողը խաչապուրի ուտելը ներկայացրել է համալսարանի ղեկավարությյանը: «Ես ինքս գուցե ողբերգություն չսարքեի, մտածեի՝ սոված է, կերել է, եթե ուսանողը չբողոքեր»,- ասաց ռեկտորը:
Դասախոս Գագիկ Շահնազարյանը պիտի բացատրագիր գրելու փոխարեն գրել է՝ ընդմիջում է արել մի բաժակ սուրճով:
Ռեկտորը չի բացառում, որ դասախոսի դեմ դատական հայց կներկայացնի: