տուն Լուրեր Քննչական կոմիտեն պարզաբանել է Վահան Մարտիրոսյանի մոր` վրաերթի ենթարկվելու լուրը

Քննչական կոմիտեն պարզաբանել է Վահան Մարտիրոսյանի մոր` վրաերթի ենթարկվելու լուրը

104
0

qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ Երևանում հոկտեմբերի 7­ին` ժամը 08.50­ին «Մերսեդես­Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 68­ամյա կնոջ հետ կապված իրավիճակի անհարկի շահարկումներից: Լրատվամիջոցները հաղորդում են, որ վրաերթի ենթարկվածը Ադրբեջանից քաղաքական ապաստան հայցած Վահան Մարտիրոսյանի մայրն է: «Ես խնդրում եմ այս պատահարը չդիտարկել իբրև դիտավորություն և անհարկի աղմուկ չբարձրացնել. դա պատահականություն էր: Սա մերժման ենթարկա գործ է»,­­- «Արմենպրես»-­ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանը` հավելելով, որ վրաերթի ենթարկված անձը չի բողոքում:

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի Սասուցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում հոկտեմբերի 7­ին` ժամը 08.50­ին, «Մերսեդես­Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթ է ենթարկվել 68­ամյա կին (դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկություններով` այդ անձը Ադրբեջան փախած եւ քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի մայր Ջուլիետա Վիրաբյանն է), ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: