տուն Լուրեր Քննչական կոմիտեն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին

Քննչական կոմիտեն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին

117
0

ՀՀ քննչական կոմիտեն Araratnews.am-ին մանրամասներ է հաղորդել այսօր տեղի ունեցած զինծառայողի մահվան դեպքի մասին:

«Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայողի դի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչները: Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: