տուն Լուրեր Քննչական կոմիտեի քննիչը բռնություն է կիրառել

Քննչական կոմիտեի քննիչը բռնություն է կիրառել

89
0

qnnchakan_komite

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ քաղաքացի Արտակ Մ.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը համոզելով ու ստիպելով պահանջել է իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով ազատել իրեն ձերբակալումից:

Արթուր Մ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի նույն քննիչը հոգեբանական ճնշում է գործադրել իր նկատմամբ, սպառնացել է ձերբակալել՝ պահանջելով իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Այս կերպ, վախենալով քննիչի սպառնալիքներից, նրան իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ է տվել:

Բացի դրանից, նույն քննիչը հարցաքննության ժամանակ իր նկատմամբ կիրառել է բռնություն՝ հարվածներ հասցնելով դեմքին:

Արտակ Մ.-ի և Արթուր Մ.-ի հաղորդումների հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: