«Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն և Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների առաջնորդների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպիսի հանդիպեն փետրվարի 15-ին»,- Araratnews-ի թղթակցին հայտնեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հանդիպման մանրամասները Իվետա Տոնոյանը չհայտնեց: «Հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի մասին կարող եմ հայտնել միայն մի երկու օրից: Ներկա պահին քննարկվում են այդ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերը: Թե որտեղ տեղի կունենա հանդիպումը և ժամը քանիսին, երկու օրից կհայտնենք: Տեղեկացնեմ, որ Եռյակի հանդիպումները շարունակվելու են»: