տուն Լուրեր Քննարկվում է ՀՀ-ում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման գործարան բացելու հարցը

Քննարկվում է ՀՀ-ում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման գործարան բացելու հարցը

105
0

Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն-տեխնիկական ուսումնարանը շատ վատ վիճակում է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշեց, որ աշխատանքներ են տարվում, որ ներդրում կատարվի ոլորտում ուսումը խթանելու համար, բայց համոզված չէ, որ  հենց այդ ուսումնարանում ներդրումներ կլինեն։

Ռևազյանը նաև հայտարարեց, որ ներդրողների հետ քննարկվում է Հայաստանում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման գործարան բացելու հարցը:

«Եթե ստացվի, մենք խոսում ենք 1000-ից ավելի աշխատատեղի մասին»,- հավելեց նա: