տուն Լուրեր Քննարկվել են ռուս գործարարների կողմից Տավուշի մարզում բիզնես սկսելու հնարավորությունները

Քննարկվել են ռուս գործարարների կողմից Տավուշի մարզում բիզնես սկսելու հնարավորությունները

103
0

default

Ս/թ հուլիսի 22-ին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության Տավուշի մասնաճյուղի եւ Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների  միության Իրկուտսկի մասնաճյուղի (Իրկուտսկի մարզի գործատուների միավորման) միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի ժամանակ ներկայացվեց Տավուշի մարզում բիզնես ներդնելու հնարավորությունները եւ ձեռք բերվեց նպաստավոր պայմանավորվածություններ:

Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների  միության Իրկուտսկի մասնաճյուղին անդամակցում են նավթային եւ էներգետիկ գերհզոր կազմակերպություններ, որոնց հետ պլանավորվում է կատարել անհատական աշխատանքներ:

Միաժամանակ ավարտին է մոտենում Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կառուցվող գարեջրի գործարանի (Տավուշի գարեջրի գործարան) աշխատանքները եւ Իջեւանի տարածաշրջանւմ սկսվել է Տավուշի հանքային ջրերի գործարանի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության Տավուշի մասնաճյուղի եւ Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միության ծրագրերի շրջանակներում: