տուն Լուրեր Քննարկվել են փորձագիտական աջակցության հիմնական ուղղությունները. ԿԳՆ

Քննարկվել են փորձագիտական աջակցության հիմնական ուղղությունները. ԿԳՆ

85
0

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հանդիպում է կայացել Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ, որը գլխավորել է Հայաստանում ԱԶԲ տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի «Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրի» տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր: Այս  ամսին հայտնումե ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ Ասիական զարգացման բանկը երկար տարիներ աջակցում է կրթության ոլորտի զարգացման ծրագրերին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ներկայիս համագործակցությունն առավել թիրախային և արդյունավետ կլինի՝ ոլորտի զարգացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում նախանշվել են այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ ակնկալվում է բանկի փորձագիտական աջակցությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բանկի կողմից առաջարկվող աջակցության հիմնական ուղղություններին, այն է՝ փաստերի վրա հիմնված կրթության քաղաքականության ձևակերպում, ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում, հանրակրթության ղեկավարում և կառավարում, ինչպես նաև ծրագրային բյուջետավորում: