տուն Արցախ Քննարկվել են ՀՀ-ի ու Արցախի պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀՀ-ի ու Արցախի պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

112
0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը և հասարակություն-բանակ կապերին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը պետական պարգևներ է հանձնել Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրված հասարակական խորհրդի մի խումբ անդամների:
Հանդիպմանը մասնակցել է պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: