տուն Լուրեր Քննարկվել են հաշմանդամության սահմանման նոր մոդելի հարցեր

Քննարկվել են հաշմանդամության սահմանման նոր մոդելի հարցեր

91
0

3065

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի  և ՄԱԿ-ի մանկականհիմնադրամի  ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում     քննարկվել են Ֆունկցիաների միջազգայինդասակարգման հիման  վրա մշակված  հաշմանդամության սահմանման նորմոդելի  հետ կապված հարցեր և  ներկայացվել առաջարկություններ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ  ՏանյաՌադոչայը  շնորհակալություն է հայտնել  նախարարության թիմին համակարգըմիջազգային ստանդարտներին համապատասխան վերափոխելու հարցումառաջընթաց արձանագրելու, ինչպես նաև պիլոտային ծրագրի իրականացմանընթացքում  օժանդակություն ցուցաբերելու համար:

Արտեմ Ասատրյանը նույնպես կարևորել է  արդեն  3 տարի    համատեղիրականացվող ծրագիրը՝ նշելով, որ այն իսկապես  լրջագույն ռեֆորմ էհամակարգում:

«Շատ կարևոր է նոր մոդելի գաղափարախոսությունըերբ մենք անցում ենքկատարումհաշմանդամության սահմանման սոցիալական մոդելիորտեղ առաջնային է դառնում ոչ միայնանձի առողջական վիճակը այլ նաև  միշարք միջավայրային գործոններ 

Այն  որդեգրած սկզբունքըոր հիվանդությունը պետք է տարանջատվի հաշմանդամությունունենալուցլիովին համապատասխանում է նորներդրվող մոդելի  տրամաբանությանը»,- ընդգծելէ նախարարը:

Հանդիպմանը նախարարն անդրադարձել է նաև  Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, դրանց ընթացքին, և  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքին, որը ներկայումս  ուղարկվել է Ազգային ժողով երկրորդ ընթերցման համար:

ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի մշտական ներկայացուցիչ տեղակալ ԴմիտրիՄարիյասին  իր հերթին  ողջունել է կատարված համատեղ աշխատանքը և պատրաստակամություն հայտնել տարբեր ձևաչափերով շարունակելաջակցությունը 2017 թվականին: Պարոն Մարիյասին  ընդգծել է, որհամագործակցությունը  ծրագրի շուրջ համալիր է և բազմաբովանդակ, քանի որգործընթացում ներգրավված են  ՄԱԿ-ի մի քանի գործակալություններ: Նա նաև վստահություն է հայտնել, որ  հաշմանդամության գնահատման նոր համակարգըթույլ կտա ապահովել քաղաքացիների լիարժեք մասնակցությունը և բարելավել սոցիալական ծառայությունների որակը, որը լիովին համապատասխանում էվերջերս ՀՀ վարչապետի կողմից հայտարարված ամբիցիոզ   բարեփոխումների օրակարգի ուղղություներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել  առաջիկայումքննարկել հետագա համագործակցության ձևաչափն ու ծրագրի փորձագետներիկողմից մշակված նոր առաջարկությունները:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին