Դերասան Ջորջ Քլունին եւ նրա իրավաբան կին Ամալ Քլունին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել են Եվրոպայում փախստականների շուրջ տիրող իրավիճակը, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել Բեռլինում, որտեղ Քլունին պետք է մասնակցի «Կեցցե՛ Կեսարը» ֆիլմի շնորհանդեսին։
Զրույցը տեւել է մոտ մեկ ժամ։ Քննարկման թեման եղել է Եվրոպայում փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպես նշում է թերթը, այդ ճգնաժամն արդեն որակվել է որպես մեծագույնը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, փոխանցում է Gazeta-ն։
Մերկելի քարտուղարությունը հրապարակել է լուսանկարը, որն արվել է Քլունի ամուսինների հետ Գերմանիայի կանցլերի հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ դերասանը հասկացնել էր տվել, որ պաշտպանում է քաղաքական գործչի «բաց դռների քաղաքականությունը»։