տուն Լուրեր Քլունին Թրամփին ֆաշիստ է անվանել

Քլունին Թրամփին ֆաշիստ է անվանել

131
0

clooney-trump-01-800

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին բրիտանական անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածուԴոնալդ Թրամփին:

«Նա ֆաշիստ է, քսենոֆոբ ֆաշիստ: Մահմեդականների մուտքն ԱՄՆ արգելելու նրա միտքն ուղղակի հիմարություն է»,- ասել է Քլունին The Guardian-ին տված հարցազրույցում:

Քլունին նշել է, որ աջակցում է Հիլարի Քլինթոնին ու Բեռնի Սանդերսին:

Մասնավորապես, դերասանին դուր է գալիս այն փաստը, որ Սանդերսը խոսում է նախկինում նախագահի թեկնածուների կողմից չարծարծված հարցերի մասին: