ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի առողջական վիճակը լուրջ խնդիր է դարձել նրա ընտրական արշավի համար:
Նման կարծիք է հայտնել The Washington Post պարբերականը՝ Նյու Յորքում 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողությունների ժամանակ քաղաքական գործչի ուշագնացությունից հետո:
«Հիլարի Քլինթոնի առողջությունը լուրջ խնդիր է դարձել նրա նախագահական քարոզարշավի ընթացքում, — նշվում է լրագրող Քրիս Սիլիզայի հրապարման մեջ: — Ուզո՞ւմ է Քլինթոնը դա, թե՞ ոչ, բայց նրա «սաստիկ հուզմունքի» միջադեպը տեղի ունեցավ իր քարոզարշավի համար շատ վատ ժամանակ»: Նախկին առաջին տիկնոջ ուշագնացությունը, պարբերականի կարծիքով, «նրա առողջության հարցը դավադրության պահպանողական տեսության ոլորտից վերածում է առաջիկա օրերի նախագահական մրցավազքի հիմնական թեմայի»: