Ամերիկացի հայտնի գիտնական Բենետ Օմալուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը թունավորած է եղել, և դրանում մեղավոր են Պուտինը կամ Թրամփը` հաղորդում է Metro հրատարակությունը:
Իր թվիթերյան էջում գիտնականը Քլինթոնի նախընտրական շտաբին խորհուրդ է տվել ստուգել՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի արյունը պարունակում է թույն, թե ոչ. հավանական է, որ նրան թունավորել են: Այնուհետև նա ավելացրել է, որ չի վստահում Պուտինին և Թրամփին, քանի որ նրանք ընդունակ են ամեն ինչի:
Նշենք, որ Հիլարի Քլինթոնի առողջական վիճակը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Նյու Յորքում 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողությունների ժամանակ քաղաքական գործչի ուշագնացությունից հետո: