Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի վարկանիշը Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճից հետո 5 տոկոսով աճել է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Գործակալության կողմից անցկացված հարցումների տվյալներով՝ ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած պատասխանողների մոտ 43%-ն աջակցում է Քլինթոնին, մինչդեռ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 38%-ը:։
Նշենք, որ հարցումն իրականացվել է սեպտեմբերի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում. մասնակցել է 1579 մարդ: