ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի աջակիցները Լոս Անջելեսում սադրիչ ակցիա են իրականացրել, հայտնում է CNN-ը:
Սանդերսի աջակիցները մեկդոլարանոցներ են նետել ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածու Հիլարի Քլինթոնի մեքենայի և նրան ուղեկցող այլ մեքենաների վրա:
Այդ ակցիայով ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել Քլինթոնի՝ հայտնի մարդկանց կողմից ֆինանսավորվելու վերաբերյալ: