ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր մրցակից Դոնալդ Թրամփը խախտել է ամերիկյան օրենքները, երբ իր ընկերություններից մեկի աշխատակիցներն այցելել են Կուբա: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Մենք տեղեկացել ենք Կուբայի հետ գործեր վարելու նրա փորձերի մասին, ինչը ԱՄՆ-ի օրենքի խախտում է և ամերիկյան արտաքին քաղաքականության չարաշահում»,- հայտարարել է Քլինթոնը:
Գործակալությունը նաև նշում է, որ 1998 թ. Կուբա կատարած կորպորատիվ այցի ընթացքում Դոնալդ Թրամփին պատկանող Trump Hotels & Casino Resorts ընկերության աշխատակիցները ծախսել են մոտ 68 հազար դոլար: