տուն Լուրեր Քլինթոնը կվերսկսի իր քարոզարշավը

Քլինթոնը կվերսկսի իր քարոզարշավը

83
0

քլինթոն4

ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրվանից կվերսկսի մասնակցությունը իր քարոզարշավին: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Քլինթոնի նախընտրական շտաբը:

«Մենք հինգշաբթի կվերսկսենք ուղևորությունները նախընտրական քարոզարշավի շրջանակներում»,- հաղորդել է Քլինթոնի նախընտրական շտաբի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ    Հիլարի Քլինթոնը առողջական վիճակի պատճառով ընդհատել էր քարոզարշավը: Նրա առողջական վիճակը կրկին հայտնվել էր  ուշադրության կենտրոնում՝  Նյու Յորքում 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված   սգո արարողությունների ժամանակ  քաղաքական գործչի ուշագնացությունից  հետո: