ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հիվանդության պատճառով նախընտրական մրցավազքի ընդհատումը նվեր է անվանել: Այդ մասին նա հայտարարել է Հյուսիսային Կարոլինայի Գրինսբորո քաղաքում ուշագնացությունից հետո իր առաջին ելույթի ժամանակ՝ հաղորդում է USA Today-ը:
«Տանը նստելը, թերևս, վերջին բանն է, ինչով կցանկանայի զբաղվել ընտրություններից երկու ամիս առաջ: Սակայն, պարզվում է այդ մի քանի օրը ինձ համար նվեր էին»,- պատմել է Քլինթոնը:
Իր ելույթի ընթացքում նախագահի թեկնածուն ընդգծել է, որ մտադիր է նախագահ դառնալ բոլոր նրանց համար, որոնք իրենց ընտանիքին օգնելու համար օրնիբուն աշխատում են, ինչպես նաև նրանց համար, ով ծանր հարված ստանալով՝ կարողացել է նորից ոտքի կանգնել: