ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ իրեն անհամեմատ լավ է զգում և հուսով է արդեն առաջիկա օրերին վերսկսել իր մասնակցությունը նախընտրական քարոզարշավին` այս մասին նախկին պետքարտուղարը երկուշաբթի երեկոյան հայտարարել է CNN հեռուստաընկերությանը:
«Ես ինձ ավելի լավ եմ զգում»,- ասել է նա հարցազրույցի ժամանակ: Նախկին առաջին տիկնոջ խոսքով` ինքը շարունակում է հանգստանալ Նյու Յորքի նահանգի իր տանը և ուժ հավաքել` ինչպես խորհուրդ են տվել բժիշկները: