ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը իր մրցակից Դոնալդ Թրամփի կողմնակիցներին անվանել է ռասիստներ, հոմոֆոբներ և իսլամաֆոբներ՝ հաղորդում է Korrespondent լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կրտսեր որդին հրապարակել է ֆոտոկոլաժ` օգտագործելով Պեպե գորտով վիրուսային մեմը, որը համացանցում զուգորդվում է ֆաշիզմի քարոզչության հետ, ինչն էլ Հիլարի Քլինթոնի քննադատության առիթն է դարձել:
Թրամփ-կրտսերը Instagram-ում տեղադրել է իր, հոր և Թրամփի ընկերության հետ կապված ուրիշ մարդկանց լուսանկարը:
«Կատակը` կողմ, բայց ես պատիվ ունեմ մեր մեծ ազգի տղամարդկանց և կանանց հետ համատեղ աջակցել @realdonaldtrump-ին և և հավատալ, որ նա կարող է շտկել Վաշինգտոնում քաղաքական գործիչների ստեղծած շիլափլավը»,- մակագրել է Թրամփի որդին:
Քլինթոնի շտաբն արձագանքել է լուսանկարին, հայտարարելով, որ այն ահավոր է: