տուն Քաղաքական Միջազգային Քլինթոնը չի հավատում, որ ռազմական ճանապարհով հնարավոր է հաղթել իսլամիստներին

Քլինթոնը չի հավատում, որ ռազմական ճանապարհով հնարավոր է հաղթել իսլամիստներին

77
0

AP_bill_clinton_naval_acadamy_sk_140408_16x9_608

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ճիշտ է համարում ԱՄՆ ներկայիս վարչաակզմի ` Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարելու որոշումը, սակայն ընդունում է, որ այդ օպերացիայի հաջողությունը երաշխավորված չէ։

«Կարծում եմ, որ հաջողությունը երաշխավորված չէ։ Մենք չենք կարող ակնկալել, որ ռազմական գործողություններով հնարավոր է հասնել լիակատար հաղթանակի», — ասել է նախկին նախագահը։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է Միացյալ նահանգներն արաբական մի շարք երկրների աջակցությամբ օդային հարվածներ է հասցնում Սիրիայում իսլամիստների դիրքերին։ Նախնական տեղեկություններով՝ սպանվել են տասնյակ գրոհայիններ։ Զոհեր կան նաև խաղաղ բնակիչների շրջանում։