Պարզաբանում՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունումքաղաքացի Վահե Պարազյանիցառերեւույթ առանձնապես խոշորչափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործիշրջանակներում կայացված դատավարական որոշումների վերաբերյալ հրապարակումների առթիվ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քաղաքացի Վահե Պարազյանից առերեւույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներով տարբեր անձանց կողմից հնչող հայտարարությունները, թե Նարեկ Կարապետյանին եւ Տիգրան Ասլանյանին առաջադրված մեղադրանքների հիմքում ընկած է միայն տուժողի ցուցմունքը, իրականությանը չեն համապատասխանում:
Այս առումով անհրաժեշտ ենք համարում փաստել, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլ ապացույցների, ձեռք բերված տեսանյութերով եւս հստակ արտացոլված է Նարեկ Կարապետյանի եւ Տիգրան Ասլանյանի կողմից տուժող Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ինչը չի հերքվել նաեւ վերջիններիս մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում:
Այս առումով տարակուսելի է տարբեր անձանց կողմից լրատվամիջոցներով խեղաթյուրված պատկեր ստեղծելու, ակնհայտ մղումով իրականության հետ աղերս չունեցող եւ մինչեւ անգամ մտացածին գնահատականներ տալը՝ քրեական գործի շրջանակներում վարույթ իրականացնող մարմնի կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ հատվածաբար, համատեքստից կտրված նախաքննական նյութեր հրապարակելու, այդ կերպ իրականությունը խեղաթյուրելու փորձերից:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետկապերի բաժին