ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Կոմիտեի հետ սերտ համագործակցելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի մինի-ֆուտբոլի հավաքականին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին և ՀՀ ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«ԱՊՀ մասնակից պետությունների քննչական մարմինների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշարում ՀՀ Քննչական կոմիտեի հաղթանակը ապահովել եք նաև դուք՝ ձեր պրոֆեսիոնալ աշխատանքով, ինչի համար շնորհակալ եմ ձեզ: Մեր համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ հետագայում ևս հաղթանակներ գրանցելու համար»,-ասաց ՔԿ նախագահը:
Կարևորելով առողջ ապրելակերպի զարգացումը՝ ՔԿ նախագահը հատուկ շեշտեց, որ Կոմիտեի ծառայողները աշխատանքային պարտականություններին զուգահեռ պետք է հետևեն ֆիզիկական պատրաստվածությանը:
Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ հաջորդ տարի ԱՊՀ մասնակից պետությունների ֆուտբոլային մրցաշարը տեղի կունենա Հայաստանում: