Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ հայազգի Քիմ Քարդաշյանը չի բացառում հանգամանքը, որ կորդեգրի երկվորյակների Հայաստանից: Ինչպես հաղորդում է independent.ie-ն, այս մասին հայտնել են աստղի մտերիմները: Լրատվամիջոցը շեշտում է, որ Քարդաշյանն ու Ոււեսթը ցանկանում են երկրորդ երեխան ունենալ, սակայն Քիմին չի հաջողվում հղիանալ: Լրատվամիջոցները գրել էին, որ Քիմն անգամ դիմել է արհեստական բեղմնավորման մեթոդին, բայց այն ցանկալի արդյունք չի տվել։ Հետեւաբար չի բացառվում, որ զույգը երեխա կորդեգրի:
OK! Magazine ամսագիրը մեջբերել է զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքն առ այն, որ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը մտադիր են որբ երկվորյակներ որդեգրել Հայաստանից։ «Քիմն ու Քանիեն երեխաներ որդեգրելու մասին կմտածեն, եթե Քիմը չկարողանա երկրորդ անգամ հղիանալ: Նրանք ցանկանում են որբ երկվորյակներ որդեգրել Հայաստանից»,- նշել է աղբյուրը։
Հետաքրքրական է, որ օրեր առաջ Քիմը ամերիկյան հեռուստաշոուներից մեկի ժամանակ խոսել էր Հայաստան կատարած իր ուղեւորության մասին եւ հայտարարել, որ երբեք իրեն այդպես տանը չի զգացել, ինչպես Հայաստանում:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց դստեր եւ Քիմի քրոջ Քլեո Քարդաշյանի հետ Հայաստան էին եկել այս տարվա ապրիլի սկզբին: Նրանք Հայաստան էին ժամանել հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի զոհերի հիշատակին, նաեւ՝ նկարահանելու Keep up with Kardashians ռեալիթի շոուի հերթական մասերը: