տուն Լուրեր Քիմ Քարդաշյանից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր են առևանգել

Քիմ Քարդաշյանից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր են առևանգել

189
0

Part-GTY-586216064-1-1-0

Ռեալիթի շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանից Ֆրանսիայում առևանգել են զարդեր՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ըստ գործակալության՝ Քիմի վրա հարձակվել է 5 մարդ: Հեռուստաաստղը հարձակման է ենթարկվել Փարիզի հյուրանոցներից մեկում:

Քարդաշյանների ընտանիքը  Փարիզում մասնակցում էր Նորաձևության շաբաթին: Քիմի ամուսինը՝ ռեփեր Քանիե Ուեսթը, դեպքի պատճառով չեղարկել է Նյու Յորքում կայանալիք համերգը: