տուն Քաղաքական Միջազգային Քիմ Քարդաշյանի ամուսնական լուսանկարը ամենաճանաչվածն է Instagram-ում

Քիմ Քարդաշյանի ամուսնական լուսանկարը ամենաճանաչվածն է Instagram-ում

62
0

kardashian-west-wedding-kiss-instagram-620

Instagram սոցցանցի ամենաճանաչվա լուսանկարը ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Կանյե Ուեսթի ամուսնական լուսանկարն է: Այս մասին հաղորդում է Instagram-ի մամլո ծառայությունը:

Այդ լուսանկարը 2,47 միլիոն հավանում է հավաքել՝ զգալիորեն առաջ անցնելով կանադացի երգիչ Ջասթին Բիբերի և դերասանուհի Սելենա Գոմեսի համատեղ լուսանկարից, որն արժանացել է 1,9 միլիոն «լայքի»: Երրորդ տեղում է երգչուհիներ Արիանա Գրանդեի և Մայլի Սայրուսի լուսանկարը, որն արժանացել է 1,84 միլիոն օգտատիրոջ հավանության:

2014թ.-ի ամենամասսայական հեշթեգը, ինչպես և նախորդ տարի #love-ն է:

Հիշեցնենք, որ Instagram-ը պատկանում է Facebook ընկերությանը: Ծառայությունը գործարկվել է 2010թ.-ի հոկտեմբերին: