Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օերատիվ խումբը, ում կողմից երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, քանի որ դին ընկած է ճանապարհի մեջտեղում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննիչները: Ըստ նախնական տեղեկությունների, ինքնսապանություն գործած քաղաքացին կլինի մոտ 25-30 տարեկան, ում ինքնությունը ոստիկանությունը ճշտում է:
Մանրամասներն՝ այստեղ: