Քիչ անց Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում, կսկսվի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը:
Մեղադրյալը, հիշեցնենք, ռուսական ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը:
Հիշեցնենք նաւե՝ Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը օգոստոսին 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող արտագնա նիստում Պերմյակովին մեղավոր է ճանաչել զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեջ՝ ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման դատապարտվելով: