ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հրամանով ապրիլի 26-ին՝ ժամը 08:30-ից մինչև 12:00-ն ընկած ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում և խցերում Ծառայության պետի հանձնարարությամբ ձևավորված օպերատիվ խմբերն իրականացրին չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվեցին արգելված իր հանդիսացող 11 հատ բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 5 USB լար, լիցքավորման 14 սարք, 6 ականջակալ, 3 մարտկոց, 22 հատ խաղաքարտ, 14 զառ, ինքնաշեն եղանակով պատրաստված կտրող-ծակող 21 առարկա, 11 հատ չօգտագործված մեկանգամյա օգտագործման ներարկիչ, 10 բաժանորդային քարտ և պարաններով ամրացված 12 պարկ, որի միջոցով դատապարտյալները կատարում են փոխանցումներ:
Ապրիլի 26-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, նախատեսված խուզարկություն են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, որի խցերից մեկում՝ պահարանի տակ նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով: