ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 30-ին Ժնևում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆֆ Ռատկեն:
«Դա Իրանի հետ բանակցությունների մի մասն է, որոնք անցկացնում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան»,- ընդգծել է դիվանագետը: Նա հիշեցրել է, որ մինչ հունիսի 30-ը միջազգային «վեցնյակ»-ը ծրագրում է հասնել իրանական միջուկային ծրագրի վերջնական համաձայնագրին: