ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել հարգել Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի խոսքերով` Քերին Ռուսաստանին նաև կոչ է արել ամեն ինչ անել, որպեսզի կոնտակտային խումբն առաջիկայում հասնի զգալի առաջընթացի:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ուկրաինայի արևելքում նկատվում է ռազմական գործողությունների ծավալների մեծացում: