տուն Քաղաքական Միջազգային Քերիի և Զարիֆի բանակցություններն անարդյունք են ավարտվել

Քերիի և Զարիֆի բանակցություններն անարդյունք են ավարտվել

60
0

ShowImage

Երեկ կեսգիշերից հետո ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի բնակցությունները։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն անցել են անորոշության մթնոլորտում, և շատ հարցեր մնացել են առանց լուծման։

Բանակցությունների ժամանակ արտաքին գերատեսչությունների ղեկավարներին միացել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և ԱՄՆ էներգետիկայի նախարար Էրնեսթ Մոնիզը։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենան այս բանակցությունները։ Ավելի վաղ, ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ասել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կաթվածի եզրին են։