տուն Քաղաքական Միջազգային Քենեդուն սպանողի դագաղը հանվել է աճուրդից և վերադարձվել հարզատներին

Քենեդուն սպանողի դագաղը հանվել է աճուրդից և վերադարձվել հարզատներին

105
0

635536707220453111-casket008

Ամերիկյան Ֆորթ Ուերթ քաղաքի դատարանը որոշում է կայացրել հարազատներին վերադարձել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանողի՝ Լի Հարվի Օսվալդի դագաղը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Լի Հարվի Օսվալդը նույնպես սպանվել էր Քենեդու սպանությունից երկու օր անց։ 1981 թվականին տեղի է ունեցել նրա մարմնի արտաշիրիմում, որից հետո Օսվալդը թաղվել է այլ դագաղով։ Սգո արարողությունների ծառայությունը, որը զբաղվել է նրա թաղման արարողությամբ, առաջին դագաղը հանել է աճուրդի։

Սակայն Օսվալդի եղբայրը հայց էր ներկայացրել դատարան, որից հետո դագաղը հանձնվել է նրան՝ հանվելով աճուրդից։