Ռուսական բանկերը կարող են անջատվել միջբանկային միջազգային SWIFT համակարգերից այն դեպքում, եթե Դոնբասում իրավիճակը շարունակվի սրվել, իսկ Ռուսաստանը միջոցներ չձեռնարկի բռնություններին վերջ դնելու համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։
«Ռուսաստանին սպառնում է SWIFT-ից անջատումը», — ասել է նա։
Քեմերոնի խոսքերով՝ Եվրամիության նման քայլը հնարավոր է, եթե Մոսկվան շարունակի ագրեսիվ քաղաքականությունն Ուկրաինայի արևելքում։
Նախկինում ռուս պաշտոնյաներն ասել են, որ SWIFT-ից անջատումը փաստացի կնշանակի պատերազմի հայտարարում։