տուն Քաղաքական Միջազգային Քեմերոնը կրկին զգուշացրել է Ռուսաստանին նոր պատժամիջոցների հնարավորության մասին

Քեմերոնը կրկին զգուշացրել է Ռուսաստանին նոր պատժամիջոցների հնարավորության մասին

104
0

3824533

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Եթե Ռուսաստանը դրական է տրամադրված Ուկրաինայում ազատության և պատասխանատվության հարցում, ապա պատժամիջոցները կարող են հանվել, սակայն եթե Ռուսաստանը շարունակի վատթարացնել իրավիճակը, ապա պատժամիջոցները կավելացվեն», — ասել է Քեմերոնը: