տուն Քաղաքական Միջազգային Քեմերոնը կոչ է անում մնալ ԵՄ կազմում

Քեմերոնը կոչ է անում մնալ ԵՄ կազմում

70
0

kemeronՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը դիմել է քաղաքացիներին, հատկապես` տարեց ընտրողներին, կոչ անելով մտածել այն հետեւանքների մասին, որ ԵՄ-ից դուրս գալը կունենա երկրի եւ ապագա սերունդների համար, հայտնում է   Reuters-ը:

«Միայն դուք եք որոշում ընդունում, որը կազդի ձեր ապագայի, ձեր երեխաների ապագայի, ձեր թոռների ապագայի վրա», — իր ուղերձում ասել է նա:

Քեմերոնն առանձնահատուկ նշել է, որ ուղերձն ուղղված է   «իմ սերնդի եւ ավելի տարիքով» մարդկանց:

«Նրանք չեն կարողանա չեղյալ համարել այն որոշումը, որը մենք կընդունենք», — ասել է նա` նշելով, որ եթե քաղաքացիները հանրաքվեին քվեարկեն երկրի` ԵՄ-ից դուրս գալու օգտին, այդ որոշումն անշրջելի կլինի: