տուն Քաղաքական Միջազգային Քեմերոնը քննադատել է ՌԴ գործողությունները Սիրիայում

Քեմերոնը քննադատել է ՌԴ գործողությունները Սիրիայում

64
0

kemeronՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քննադատել է ռուսական ռազմական գործողությունները Սիրիայում` կարծիք հայտնելով, որ ռուսական ռազմաօդային ուժերը տարբերություն չեն դնում ԴԱԻՇ-ի ահաբեկչական խմբավորումների և սիրիական ընդդիմության ակտիվիստների միջև, հայտնում է TASS-ը: Իր կարծիքը Քեմերոնը բարձրաձայնել է BBC-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նրա տեսակետով՝ Ռուսաստանի ավիահարվածները, փաստորեն, ուղղված են Բաշար Ասադի վարչակարգի աջակցմանը և երկրում իրադրությունը ավելի են վատացնում:

Վարչապետը նաև համարում է, որ անհրաժեշտ է մշակել Սիրիայի «քաղաքական անցման համապարփակ ծրագիր», քանի որ միայն այդ ձևով կարելի է վերջ դնել երկրում բռնություններին: