Քաթարի դատարանը բռնության մասին ոստիկանությանը հաղորդում տված Նիդեռլանդների քաղաքացի կնոջը մեղավոր է ճանաչել արտամուսնական կապի մեջ մտնելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատարանը Լաուրա անունով կնոջը (ազգանունը չի հրապարակվում) մեկ տարի ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտել եւ 800 դոլարի չափով տուգանք նշանակել: Դատարանի դահլիճից նրան ազատ են արձակել:
Լաուրան պատմել է, որ այցելել է հյուրանոցներից մեկը, որտեղ օտարերկրացիներին թույլատրվում է ալկոհոլ օգտագործել: Այնտեղ նրա խմիչքին ինչ-որ բան են խառնել: Կինը պնդում է, որ առավոտյան արթնացել է անծանոթ համարում եւ հասկանել, որ բռնաբարության զոհ է դարձել:
Իրավապահները ձերբակալել են նաեւ ենթադրյալ բռնաբարողին: Օտարերկրացի տղամարդուն մեղավոր են ճանաչել եւ մտրակի 100 հարվածի դատապարտել՝ արտամուսնական կապի, եւս 40 հարվածի էլ՝ ալկոհոլ օգտագործելու համար: