տուն Լուրեր Քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև

Քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև

67
0

8

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր երիտասարդ դասախոներն ու Դ!եմ եմ նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել ֆինանսների նախարարության շենքի դիմաց, որտեղ ոստիկանները նրանց չեն թույլատրել նամակ  հանձնել Ֆինանսների նախարարին: Մեր լրագրողը տեղեկացնում է, որ քիչ առաջ քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, որից հետո ցուցարարները շարժվել են դեպի Կառավարության շենք, որտեղ ի տարբերություն Ֆինանսների նախարարության, ակցիայի մասնակիցներին ոստիկանները թույլ են տվել մոտենալ Կառավարության մուտքի մոտ: Ակցիայի մասնակիցները իրենց նամակը հանձնեցին Կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին, վերջինս խոստացավ նամակը տեղ հասցնել:

Հիշեցնենք, որ«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի համաձայն, պետական բուհերում համատեղությամբ աշխատող դասախոսներից նպատակային սոցիալական վճար է պահվում ինչպես բուհի աշխատավարձից, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատավարձից:

Խնդրից ելնելով, մի շարք դասախոսներ բաց նամակով դիմել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով հայտարարել էր որ այդ խնդրով մտահոգված է և  հանձնարարել էր Ֆինասների նախարարությանը ուսումնասիրել և համապատասխան ակտ ընդունել՝ հարկային համակարգում համապատասխան փոփոխություն կատարելու համար, որպեսզի նպատակային սոցիալական վճարից հրաժարվելու դիմում ընդունեն նաև այն անձից, ով համատեղության կարգով աշխատում է պետական բուհերում:

Նշենք, որ որոշ դասախոսներ նոր ուսումնական տարում նույնիսկ լքել էին բուհերը:

 

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութով:

Լուսանկարը՝ tert.am-ի: