տուն Լուրեր «Քառյակի ֆորմատը պահպանվելու է». Աղվան Վարդանյան

«Քառյակի ֆորմատը պահպանվելու է». Աղվան Վարդանյան

101
0

27F1E581-91B4-44F4-A100-A4DFEB02F263_mw1024_s_n

Երկու օր առաջ, երբ քառյակի նիստից հետո, մենք որոշեցինք չմասնակցել հանրահավաքին, անհրաժեշտություն առաջցավ ավելի մանրամասն բացատրություն տալու: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Քառյակի վերջին  նիստը, վերջին  քննարկումները, եզրակացությունները անցնել են շատ հանդարտ, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում: Մենք հասկացել ենք իրար: Այո, կա առանցքային խնդիր, բայց մյուս բոլոր հարցերում մեր համագործակցությունը շարունակվելու է, քառյակի ֆորմատը պահպանվելու է: Այդ պայամանավորվածությունը քաղաքական գործիչների մակարդակով պահպանվում է»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ հանրահավաքի համար քննարկել են հնարավոր տարբերակները  մյուս երեք քաղաքական ուժերի հետ:

«Նախապես հայտարարված էր, որ քառյակի հանրահավաքը նվիրված է լինելու 12 կետերի ամփոփմանը և դրանից հետո  հետագա քայլերին, բայց ցանկացած դեպքում չի կարող շրջանցել նաև սահմանդրական բարեփոխումների հարցը: Մենք մեր տեսակետները ասել ենք մեր գործընկերներին, որ հնարավոր չէ մի հանրահավաք, որտեղ 3 ուժերը խոսելու են մեկ ուժի մոտեցումներին դեմ: Սա խորհդաժողով չէ, քննարկում չէ, որտեղ տեսակետների տարբերութունները նորմալ կընկալվեին, սա հանրահավաք է, և նման բան թույլ տալը կհարվածեր քառյակին և հանրահավաքի բովանդակությանը»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով սահմանադրկան բարեփոխումներինˋ ԱԺ պատգամավորն ասաց, որ ներկայիս կառավարման համակարգը մեր երկիրը ոչ մի լավ բանի չի բերել, քանի որ համակարգում մի կուսակցություն է կառավարում:

«Մենք կողմ ենք խորհրդարանական կառավարման ձևին: Անհրաժեշտ է այնպիսի համակարգ ստեղծել, որտեղ կլինեն իշխանությունները, ընդդիմությունը կդառնա մեկ միասնական համակարգի մաս»,-նշեց Վարդանյանը: