տուն Հասարակություն Բժիշկ Քարի դարաշրջանն ավարտվել է

Քարի դարաշրջանն ավարտվել է

134
0

MG_7963

Միզային նոր քարերի առաջացման  կանխարգելումը

Միզային քարը հեռացնելուց հետո բժիշկը պարզում է , թե արդյոք կա նոր քարի առաջացման վտանգ, ինչի համար նախ անհրաժեշտ է հետազոտել միզային քարի կառուցվածքը, ապա ուսումնասիրել արյան եւ մեզի թեստերի արդյունքները, որոնք կատարվել էին մինչև բուժումը
Եթե քարի առաջացման վտանգը ցածր է, կենսակերպի փոփոխությունների կապակցությամբ խորհրդատվությունը բավարար է՝ նվազեցնելու նոր քարերի ձեւավորման վտանգը:

Խորհուրդներմեծահասակներին

Խմեք շատ հեղուկներ.

• ամեն օր 2,5 -3 լիտր

• Խմեք հավասարաչափ` ողջ օրվա ընթացքում

• Ընտրեք չեզոք հեղուկներ, ինչպիսիք են ջուրը կամ կաթը

• մեզի օրական քանակը պետք է լինի 2-2.5 լիտր.

• Ուշադրություն դարձրեք  ձեր մեզի գույնին, այն պետք է լինի բաց դեղնավուն

• Խմեք ավելի շատ հեղուկներ, եթե եղանակը  տաք է  կամ կատարում եք ֆիզիկական շատ աշխատանք: Այն կօգնի հավասարակշռելու հեղուկի  կորուստը:

Համապատասխանեցնել սննդակարգը

Կախված անհատական առանձնահատկություններից բժիշկը կարող է խորհուրդ տալ համապատասխան սննդակարգով սնվելու համար

• սնվել  հավասարակշռված և բազմազան սննդակարգով

• ավելի շատ օգտագործել   բանջարեղեն (բուսական մանրաթել) և մրգեր (հատկապես ցիտրուսային)

•  օգտագործել օքսալատների ցածր պարունակությամբ մթերքներ   (ձու, ոսպ, սպիտակ բրինձ,  խնձոր, խաղող, ծաղկակաղամբ):

•  սննդակարգը պետք է պարունակի բավարար քանակությամբ կալցիում (մոտ 1000 մգ օրական). Սակայն, պետք է զգույշ լինել կալցիումական հավելումներից, միշտ խորհրդակցեք ձեր բժշկի հետ.

• նվազեցնել աղի քանակը սննդակարգում (օրական ոչ ավելի, քան 3-5 գրամ)

• սահմանափակել կենդանական սպիտակուցների, հատկապես երիտասարդ կենդանիների միսը փոխարինել բուսական սպիտակուցներով, օրինակ ավոկադո, ծաղկակաղամբ կամ ոլոռ.

• Պահպանել մարմնի  քաշը (մարմնի մասսայի ինդեքսը պետք է լինի 18-25 կգ / մ 2):

Առողջարարական սովորություններ

• հետևել առողջ ապրելակերպի դրույթներին, դա միշտ էլ լավ գաղափար է

• զբաղվել սպորտով և  ֆիզիկական վարժություններով  շաբաթը 2 — 3 անգամ

• խուսափել սթրեսային իրավիճակներից:

Նյութափոխանակության գնահատում

Եթե առկա է միզային քարի ձեւավորման ​​մեծ վտանգ, բժիշկը կարող է նշանակել նյութափոխանակության գնահատման, արյան և մեզի հետազոտություններ՝ որոշելու համար թե հետագայում ինչ  բուժում կարող է անհրաժեշտ լինել կախված այդ հետազոտությունների արդյունքներից: Îարող է նաև նշանակվել համապատասխան դեղորայք: Որպես կանոն, այդ դեղերը անվտանգ են: Բացի այդ, օգտակար է քննարկել նաև ապրելակերպի փոփոխությունները: Ելնելով անհատական ​​առանձնահատկություններիցª բժիշկը քննարկում և առաջարկում է բուժման տարբերակները:

Եղեք առողջ:

Լրացուցիչ տեղեկությունների և մասնագիտական տեղեկատվության համար,   կարող եք դիմել՝

Հայաստան, Երեւան,

Ահարոնյան փողոց  6

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» Բժշկական կենտրոն

Ուրոլոգիայի կլինիկա

Հեռ: +37410 24 24 83

E-mail: [email protected]