Քիմ Քարդաշյանը, ով վերջերս մերկ լուսանկարվել էր Paper ամսագրի համար, այժմ նկարահանվել է բրիտանական Elle ամսագրի շապկի համար:
Ամսագիրը ներկայացրել է երեք տարբեր շապիկ, որոնց վրա ներկայացված է Քարդաշյանը: Առայժմ հայտնի չէ, թե դրանցից որ մեկն, ի վերջո, կլինի հունվարյան համարի շապկին:
Լուսանկարներում Քարդաշյանը կրում է Balmain, Louis Vuitton և Burberry նորաձևության տան հագուստներ: