տուն ժամանց Քարդաշյան-Ջեներ ընտանիքի միջոցով կորսետներ գովազդող ընկերությանը դատի են տվել

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի միջոցով կորսետներ գովազդող ընկերությանը դատի են տվել

644
0

kimWaist Gang Society կորսետների ընկերությանը դատի են տվել: Ընկերությունը, որն այդքան հաճախ էր իր գովազդում օգտագործում Քարդաշյան–Ջեներ ընտանիքի լուսանկարները, հիմա ստիպված է պատասխան տալ այն բազմաթիվ կանանց հայցերին, որոնք պնդում են, որ կորսետները ոչ մի կերպ չեն օգնել «այրել» կալորիաները։ Ավելին, այդ կորսետները հենց իրենց են «այրել»:

Ընկերությունը ներկայացնում էր իր արտադրանքը որպես կորսետ, որն այրում է ճարպային զանգվածը, ստիպում քրտնել ու հարթեցնում որովայնը:

Ընկերության կայքում ու սոցմեդիայում Քարդաշյան-Ջեներ քույրերի անթիվ լուսանկարները նպաստել են արտադրանքի գովազդմանը, սակայն շատ սպառողներ դժգոհ են մնացել արդյունքից: