տուն ժամանց Շոու-բիզ Քանյե Ուեսթի The Life Of Pablo նոր ալբոմը չի կարողացել մտնել հիթ...

Քանյե Ուեսթի The Life Of Pablo նոր ալբոմը չի կարողացել մտնել հիթ շքերթներ

121
0

KanyeWestNov2013_large-650x450Անցած շաբաթ Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակում Քանյե Ուեսթի ներկայացրած The Life Of Pablo ալբոմը, որը ռեփերը անվանել է «բոլոր ժամանակների լավագույն ալբոմը» չի մտել հիթ շքերթներ:

Ալբոմը հասանելի է բացառապես Ջեյ Զիի TIDAL ծառայությունում: Եվ չնայած հիմնական հիթ շքերթները հիմա հաշվում են սթրիմինգը, բայց The Life Of Pablo–ի մասին տվյալները պարզապես չեն հասել այն ընկերություններին, որոնք հաշվում են հիթ շքերթների միավորները:

Billboard–ի նախագահն այսպես է մեկնաբանել. «Այս անգամ ալբոմի լսումների մասին տվյալներ մենք չենք ստացել: TIDAL ծառայությունը նույնպես մեզ վիճակագրություն չի ուղարկել»:

Հետաքրքիր է, որ The Life Of Pablo ալբոմը, հեղինակի խոսքով, հասանելի է լինելու միայն TIDAL ծառայությունում եւ այլ պլատֆորմաներում վաճառքի չի դրվելու: Այդուհանդերձ, միայն առաջին օրերին Քանյեի ալբոմը անօրինական ճանապարհով ներբեռնվել է ավելի քան 500 հազար անգամ: