Հայաստանի Կառավարությունը գնում է օպտիմալացման ճանապարհով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով կրճատվելու են ծառայողական մեքենաներ: Օպտիմալացում սպասվում է նաեւ գործադիր իշխանությունում: Արդյո՞ք աշխատակազմերի կրճատումը չի հանգեցնի սոցիալական լարվածության, եւ գործազրկության մակարդակի բարձրացման: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեց հետ զրույցում անդրադառնալով այս հարցին նշեց հետեւյալը. «Օպտիմալացման մասով կոնկրետ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հանձնաժողով, փոխվարչապետի ղեկավարությամբ, որով նախարարությունների, փոխնախարարների մասնակցությամբ, որոնք այդ աշխատանքները իրականացնում են, եւ համապարփակ առաջարկությունները ներկայացնելու են վարչապետին եւ կառավարությանը»: Ըստ Ասատրյանի՝ այս պահին խոսել լարվածության մասին դեռեւս ժամանակավրեպ է: Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում, եւ դրանից հետո միայն կարելի է անդրադառնալ այս հարցին:
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ դեռեւս չկան հաշվարկներ, թե օպտիմալացման հետեւանքով քանի աշխատակից կզրկվի աշխատանքից: